Մոսկվայում կրկին կռիվ է ծագել կովկասցիների և «սլավոնական արտաքինով մարդկանց» միջև15 դեկտեմբերի 2010 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Կիևյան կայարանի և «Եվրոպական» առևտրի կենտրոնի միջև գտնվող հրապարակում կռիվ է սկսվել սլավոնական արտաքինով մի քանի մարդկանց և երկու հյուսիսկովկասցիների միջև: Վեճի բոլոր մասնակիցները բերման են ենթարկվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում: Բացի դրանից իրավապահ մարմինների աշխատակիցներին դիմադրելու համար բերման են ենթարկվել ևս տասը երիտասարդներ, որոնք «Եվրոպականի» մուտքի մոտ հարցազրույց էին տալիս ԶԼՄ-ներին: Ոստիկանության խնդրանքից հետո նրանք հրաժարվել են ցրվել, որից հետո նրանց ուժով են ուղեկցել ավտոբուսներ: Ընդհանուր առմամբ ոստիկանությունը դեկտեմբերի 15-ին Կիևյան կայարանի մոտ ավելի քան 150 հոգու է բերման ենթարկել: Նրանցից շատերից բռնագրավել են վնասարար, սառը զենք, գազի փոքր բալոններ և էլեկտրոշոկի սարքեր, հայտնել է Մոսկվայի ՆԳՊԿ մամլո ծառայության ղեկավար Վիկտոր Բիրյուկովը: Նա նշել է, որ բերման ենթարկվածների մեծամասնությունը կովկասյան հանրապետություններից են: Բերման ենթարկում են նաև «Եվրոպականում»: Մասնավորապես, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները առևտրի կենտրոնի երրորդ հարկից կովկասյան արտաքինով 15 երիտասարդների խումբ է դուրս բերել, որոնք նստած էին ռեստորանային հատվածում: Գործակալությունների գնահատմամբ` կայարանի մոտ գտնվող հրապարակում մոտ 300 հոգի է գտնվում, որոնց թվում կան ինչպես ֆուտբոլի երկրպագուներին նման մարդիկ, այնպես էլ կովկասցիներ: Հրապարակի հսկողությանը 1500 ոստիկան է ուղղվել: Կիևյան կայարանի դիմաց գտնվող հրապարակը ոչ պաշտոնապես նշվում էր որպես կովկասյան և կենտրոնասիական հանրապետությունների ներկայացուցիչների ակցիայի վայր: Այդ ակցիան պետք է պատասխան դառնար ֆուտբոլի երկրպագուների մասնակցությամբ դեկտեմբերի 11-ին Մանեժյան հրապարակում տեղ գտած «էթնոհանցավորության» դեմ: Չորեքշաբթի օրվա առավոտից հրապարակում էին գտնվում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները և ոստիկանության տասնյակ ավտոմեքենաներ: Խստացվել է նաև իրավակարգի հսկողությունը Մոսկվայի այլ շրջաններում, այդ թվում` Մանեժյան հրապարակում, հաղորդում է Lenta.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս |