Ալեքսանդր Իսկանդարյան. Հեյդար Ջեմալի «բացատրություններն» այն մասին, որ Մոսկվայում անկարգությունները սադրել են հայերը, հիվանդ երևակայության արդյունք է![]() 15 դեկտեմբերի 2010 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Հեյդար Ջեմալի «բացատրություններն» այն մասին, որ Մոսկվայում անկարգությունները սադրել են հայերը, հիվանդ երևակայության արդյունք է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Սպարտակի» հայազգի երկրպագուների հնարավորությունները 10 հազար հոգի հավաքելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ «մի քիչ չափազանցված» են»,- ասել է փորձագետը: «Ազատ մամուլ» պորտալին տված հարցազրույցում Հեյդար Ջեմալն ասել էր, որ Մանեժի հրապարակի շուրջ ստեղծված ողջ իրավիճակը ռուսական հատուկ ծառայությունների կողմից լավ բեմադրված ներկայացում է: «Այն խմբում, որին պատկանում է մահացած երկրպագուն, եղել են հայեր: Հնարավոր է` նրանք էլ եղել են ամենաակտիվ մասը, որը սադրել է անկարգությունները»,- հայտարարել է Ջեմալը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |