Hurriyet. Կորցնելով ԱՄՆ-ում հրեական լոբբիի աջակցությունը` Թուրքիան դիմեց հունականին16 դեկտեմբերի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան լուրջ խոչընդոտների է բախվում ԱՄՆ Կոնգրեսում: Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, պատճառը հրեական լոբբիի առաջնահերթությունների փոփոխությունն է, վերջինս այլևս չի օժանդակում թուրքերին Միջերկրական ծովում «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո: «ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ ավանդաբար գործում են հայկական և հունական լոբբիստական ուժերը: Այժմ նրանց են միացել նաև հրեաները, ինչը բացասաբար է անդրադառնում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,- գրում է Hurriyet-ը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը գտնվում է Նյու Յորքում, հանդիպեց հունական լոբբիստների հետ, ինչը մեծ անակնկալ էր: «Հանդիպման նպատակը պարզ է` ամբողջ աշխարհին ցույց տալ Հունաստանի և հունական սփյուռքի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Թուրքիայի մտադրությունը: Մեկ հանդիպման ընթացքում անհնար է հունական լոբբիին «համոզել» գործել հօգուտ Թուրքիայի, բայց և այնպես առաջին քայլը կատարված է»,- ընդգծում է թերթը:
Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա |