ՀԺԿ-ն հերքում է հաղորդագրությունները ՀԱԿ-ում առկա տարաձայնությունների մասին16 դեկտեմբերի 2010 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդական կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի շարքերում կշարունակի պայքարը երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Ըստ նրա, ՀԱԿ-ը շարունակում է մնալ միակ լուրջ ընդդիմադիր ուժը Հայաստանում և բոլոր խոսակցությունները ՀԱԿ-ի փլուզման մասին չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես նշել է Հարությունյանը, ՀԺԿ-ի ու ՀԱԿ-ի միջև չկան լուրջ տարաձայնություններ Հայաստանի առջև ծառացած առանցքային խնդիրների վերաբերյալ: «Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախագիծը քվեարկության դնելը սխալ որոշում էր, մենք տեսանք արդյունքները: Կոալիցիան ու խորհրդարանական ընդդիմությունը պետք է որոշակի փոխզիջման գան: Այսօր, երբ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, սխալ է խոսել Արցախի անկախության ճանաչման մասին»,-ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ կարգավորման ընթացքում հայկական կողմը չպետք է զիջումների գնա առանց ճշտելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ ՀԺԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունն այս տարի վերջնականապես ձախողվեց: Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես, Երևանի քաղաքապետի հրաժարականին, ապա Գրրգոր Հարությունյանն ընդգծել է, որ այդ գործընթացները ոչ այլ ինչ են, քան ուժերի վերադասավորում ընտրություններից առաջ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |