Արտակ Զաքարյան. Ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքական պաշարները ղարաբաղյան հակամարտությունում սպառվել են16 դեկտեմբերի 2010 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը բավական ակտիվ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը` ամփոփելով 2010-ին Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության արդյունքները: Այդ առումով նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության համար կարևոր իրադարձություններն արձանագրվել են Մուսկոկայում, Աստրախանում և Աստանայում, որտեղ նշվել է, որ հակամարտությունը պետք է լուծվի իրավահավասար սկզբունքների հիման վրա: Միաժամանակ Զաքարյանը նշել է, որ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումները և Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում հրադադարի խախտումը չեն կարող ազդել Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշման վրա ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մեջ: «Երևում է`Ադրբեջանի քաղաքական պաշարները ղարաբաղյան հակամարտությունում սպառվել են, այսինքն կամ Բաքուն համաձայնվում է, որպեսզի հակամարտությունը սառեցվի, կամ դիմում է ռազմական գործողությունների»,- ասել է Զաքարյանը և հավելել, որ երկու տարբերակները շահավետ չեն Ադրբեջանի համար: Արտակ Զաքարյանը նաև նշել է, որ մոտ ապագայում շատ բարդ կլինի ներկայացնել Բաքվի հետագա գործողություններն այս հարցում: «Ադրբեջանական քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, իսկ այդ երկրի ապագա սերունդը պետք է Ղարաբաղն ընդունի որպես հարևան պետություն»,- ասել է ՀՀԿ անդամը:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |