Սամվել Կարապետյան. Խաչքարերի մշակույթը բնորոշ է նաև ուդիներին, քանի որ նրանք հայկական մշակույթի կրողներ են16 դեկտեմբերի 2010 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Խաչքարերի մշակույթը բնորոշ է նաև ուդի ազգության համար, քանի որ նրանք ընկալել են հայ մշակույթը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հայկական հուշարձանների ուսումնասիրման ՀԿ-ի ղեկավար Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով, հայերից բացի, ուդիները միակն են, որոնք ստեղծել են խաչքարեր: Միաժամանակ, նա նշել է, որ ուդիները դավանել են հայ լուսավորչական հավատը, խոսել են հայերեն և ինչ-որ ժամանակ իրենց հայ են համարել: Հայ փորձագետը նաև նշել է, որ նրանց խաչքարերը գրեթե չեն տարբերվում հայկական խաչքարերից: «Միակ տարբերությունը` խաչքարերի հեղինակների անուններն են»,- ասել է Կարապետյանը: Անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմը փորձել է համոզել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովին, որ խաչքարերը պատկանել են ոչ միայն հայերին, այլ նաև ուդիներին, որոնք, ադրբեջանական կողմի պնդմամբ, ոչ մի կապ չեն ունեցել հայերի հետ՝ Կարապետյանը նշել է, որ դրանք սխալ պնդումներ են, քանի որ ուդիների խաչքարերը հայկական մշակույթի դրսևորում են: Նոյեմբերի 17-ին հանձնաժողովը, քննարկելով Հայաստանի մշակույթի նախարարության հայտը, որոշում է ընդունել հայկական խաչքարի արվեստը, խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկի մեջ: Նշենք, որ այս փաստն առաջացրել է Ադրբեջանի դժգոհությունը, որի ձեռքերով Ջուղայում ոչնչացվել են 1000 հայկական խաչքարեր:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |