Հայաստանը զարգացնելու է հարաբերությունները Եւրամիության հետ 7 հունիսի 2001 - 23:29 AMT PanARMENIAN.Net - . Հայաստանի եւ Եւրամիության ղեկավարները պայմանավորվել են հարաբերությունների զարգացման եւ ակտիվացման մասին: Ռոբերտ Քոչարյանն այս մասին հայտարարել է Բրյուսելում Եւրոպական Հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Մեդիամաքս» գործակալության հատուկ թղթակիցը Բելգիայի մայրաքաղաքից հայտնում է, որ Քոչարյանի - Պրոդիի հանդիպման ընթացքում այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաեւ Երեւանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հարցում Եւրամիության աջակցության հնարավորությունը եւ Հայկական ատոմային կայանի փակման հեռանկարները: Գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի ղեկավարությունը բավարարված է Եւրամիության դիրքորոշմամբ, ըստ որի նրա ներկայացուցիչները այլեւս չեն պահանջում փակել ատոմակայանը մինչ 2004 թվականը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |