«Կինոաշունը» Հայաստանում բարի ավանդույթ կդառնա16 դեկտեմբերի 2010 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ անցկացվեց «Կինոաշուն» փառատոնը: «Այժմ հոկտեմբերը կլինի ազգային կինոյի ամիս և ամեն տարի հոկտեմբերին կցուցադրվեն հայկական ֆիլմեր: «Կինոաշուն» փառատոնի նպատակն է վերականգնել հայրենական ֆիլմերի ցուցադրության ավանդույթը»,-դեկտեմբերի 16-ին լրագրողներին է ասել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Ըստ նրա, «Կինոաշունը» դրական արձագանք ստացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Գևորգ Գևորգյանը նշեց, որ Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում ողջ ամիս ցուցադրվեցին հին ու նոր հայկական ֆիլմեր: «Մենք մտադիր ենք մի փոք փոխել «Կինոաշունի» ձևաչափը: Մենք ցանկանում ենք վերականգնել կինոցանց հասկացությունը, կենտրոններ ստեղծել մարզերում և Երևանի համայնքներում, մշտապես ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու համար, ինչպես նաև ցուցադրություններ կկազմակերպվեն բաց երկնքի տակ»,-ասել է Գևորգյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել |