Սանահինի շրջադարձային դեպոյում կայացան ընտրություններ16 դեկտեմբերի 2010 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սանահինի շրջադարձային դեպոյում կայացան ընտրություններ: Դեպոյի աշխատակիցները ցանկություն հայտնեցին ինքնուրույն ընտրել վերամասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանման ապագա ղեկավարին: Արդյունքում աշխատակիցները ձայների մեծամասնությամբ Սանահինի շրջադարձային դեպոյի պետ ընտրեցին իրենց գործընկեր` շոքեքարշի մանևրային աշխատանքների մեքենավար Յուրի Մարտինյանին: Յուրի Մարտինյանը հանդիսանում է Երևանի ճարտարագիտական ինստիտուտի շրջանավարտ, շուրջ 30 տարի աշխատել է երկաթուղում և բարձր հեղինակություն ունի դեպոյի աշխատակիցների մոտ: Սանահինի շրջադարձային դեպոյի պետը նույնպես զբաղվեցնելու է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալի պաշտոնը: Այսպիսով երկու դեպոների աշխատանքը կոորդինացվելու է և ուղղվելու է առաջադրված խնդիրների համալիր լուծմանը: Դրա հետմեկտեղ նոր կառուցվածքային ստորաբաժանման` Սանահինի ԳՄՈՒ (Գծի մեքենայացված ուղեմաս) պետի պաշտոնում նշանակվել է Սանահինի դեպոյի էլեկտրաքարշի նախկին մեքենավար Ավետիկ Գրիգորյանը, որն ավելի քան 30 տարի աշխատել է երկաթուղու համակարգում: Սանահինի գծի մեքենայացված ուղեմասին վերագրվելու են հատուկ ինքնագնաց շարժակազմի (ՀԻՇ և ՀՇ) վերանորոգման գործառնությունները, ինչը թույլ կտա ապահովել տեխնիկական մեքենայացված բազա ՀԿԵ բոլոր ուղեմասերում գծային աշխատանքների իրականացման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն |