Սամվել Կարապետյան. Իրականում Կարսում արդեն գոյություն չունի Եղիշե Չարենցի տունը՝ հակառակ քրդերի պնդումների![]() 16 դեկտեմբերի 2010 - 17:44 AMT PanARMENIAN.Net - «Չնայած քրդերի պնդումներին, իրականում Կարսում արդեն գոյություն չունի Եղիշե Չարենցի տունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատասխանատու, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա նշել է, որ քրդերը նշում են այն թաղամասը, որտեղ իբր գտնվում է Չարենցի տունը, սակայն, իրականում այդ թաղամասն արդեն գոյություն չունի: Ըստ նրա, դա ընդամենը փող աշխատելու հերթական միջոցն է քրդերի համար: Սամվել Կարապետյանը պատմել է, որ երբ 2000թ. նա այցելեց Կարս, նրան ցույց տվեցին մի ավերված տուն, ասելով, որ դա Եղիշե Չարենցի տունն է: «Երբ ես վերջերս այցելեցի Կարս, ինձ արդեն մեկ այլ տուն ցույց տվեցին՝ ասելով, թե դա է Չարենցի տունը»,-ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ ամեն անգամ տարբեր տներ ցույց տալով քրդերը պնդում էին, որ դա Չարենցի տունն է: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդագրություն են հրապարակել, որի համաձայն կիսավեր այն տունը Կարսում, որտեղ ըստ քրդերի պնդումների ծնվել է մեծ հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը, վաճառքի է հանվել: Տունը գնահատվում է 180 հազար դոլար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |