Դավիթ Նալբանդյանը Peugeot Argentina Tennis Cup-2010-ում հաղթեց Խուան Չելոյին

Դավիթ Նալբանդյանը Peugeot Argentina Tennis Cup-2010-ում հաղթեց Խուան Չելոյին

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը հաղթանակով է սկսել իր ելույթը Peugeot Argentina Tennis Cup-2010-ում, որն ընթանում է Բուենոս Այրեսում:

Արգենտինացի թենիսիստը B խմբում առաջին խաղում հաղթանակ է տարել հայրենակից Խուան Իգնասիո Չելոյի նկատմամբ 7:6, 6:4 հաշվով: Դա Նալբանդյանի 5-րդ հաղթանակն է Չելոյի հետ պաշտոնական խաղերում, որը երկու անգամ հաղթել է:

Հաջորդ խաղը Նալբանդյանն անցկացնելու է Մարատ Սաֆինի դեմ, նրանք հանդիպել են 9 անգամ, և 6:3 հաշվով առաջատար է Նալբանդյանը, հաղորդում է Նալբանդյանի պաշտոնական կայքը:

«Ես պետք է ավելի հետևողական հանդես գամ: Գլխավորը, որպեսզի հաջորդ տարի ես վնասվածք չունենամ: Իմ նպատակն է վերադառնալ համաշխարհային վարկանիշի լավագույն 10-ակ»,- ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---