Երևանի քաղաքապետ է ընտրվել Կարեն ԿարապետյանըPanARMENIAN.Net - Երևանի Ավագանու արտահերթ նիստում ընտրվել է Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետը: Քաղաքապետի պաշտոնում ընտրվեց «ՀայՌուսԳազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը: Նրա թեկնածությանը «կողմ» են քվեարկել Ավագանու 50 անդամներ, իսկ «դեմ»՝ 1-ը: Ըստ Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին օրենքի, նոր քաղաքապետը պաշտոնը կստանձնի ընտրության երրորդ օրը: Նույն օրը Ավագանու նիստում տեղի կունենա քաղաքապետի երդման արարողությունը: Դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց՝ ՀՀ նախագահի արարողակարգային ծառայության աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |