Երևանի թվով 53-րդ քաղաքապետը խոստացել է արդարացնել մայրաքաղաքի սպասելիքներն ու վստահությունը17 դեկտեմբերի 2010 - 14:13 AMT PanARMENIAN.Net - «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին և Ավագանու անդամներին ցուցաբերած վստահության համար և կարծում եմ, որ մենք կկարողանանք ներդնել մունիցիպալ կառավարման նոր համակարգ»,-լրագրողներին է հայտարարել ընտրվելուց հետո Երևանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացնի Երևանի զարգացման հայեցակարգը: Կարեն Կարապետյանը խոստավանել է, որ իրեն դուր էր գալիս աշխատել «ՀայՌուսԳազարդում», սակայն յուրաքանչյուր ղեկավար պետք է ժամանակ առ ժամանակ փոխի գործունեության ոլորտը: Ըստ նրա, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը բավականին հաջող քայլեր էր ձեռնարկում մայրաքաղաքի զարգացման ուղղությամբ: «Ես հուսով եմ, որ Բեգլարյանի բացակայությունը Ավագանու այսօրվա նիստում հարգելի էր»,-ասել է Կարապետյանը: Նոր քաղաքապետը հայտարարել է նաև, որ ինքն անկուսակցական է, սակայն ՀՀԿ կողմնակից է: «Ես մտադիր չեմ լուրջ կադրային «զտում» անցկացնել: Սակայն Երևանի այն համայնքների ղեկավարները, որոնք չեն կատարի ներկայացված պահանջները, կազատվեն աշխատանքից: Խաղի կանոնները պետք է հստակեցվեն»,-ասել է նա՝ նշելով, որ լեգիտիմության պակաս չի զգում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |