Արծվիկ Մինասյան. Հայաստանի Կենտրոնական բանկը չի կատարում իր հիմնական գործառույթները17 դեկտեմբերի 2010 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը, որը պետք է ապահովի գների կայունությունը երկրում, այսօրվա դրությամբ չի կատարում իր հիմնական գործառույթը, գտնում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, ՀՀ ԿԲ-ն չափազանց մեծ գործառույթներ ունի տնտեսության մեջ, որոնք չունի նույնիսկ երկրի կառավարությունը և այն չի կատարում իր հիմնական գործառույթները: Ինչ վերաբերում է հասարակական ծառայությունների սակագներին, ապա պատգամավորը գտնում է, որ սակագները սահմանելիս հաշվի է առնվում ժողովրդի վճարողականությունը: «Պատահական չէ, որ սպառումը յուրաքանչյուր տարի նվազում է»,-ասել է նա: Բացի այդ, անդրադառնալով ԱՊՊԱ պայմանագրերի պարտադիր ներդրմանը՝ Մինասյանը նշել է, որ դա մեծ բեռ կլինի բնակչության համար: «Քանի դեռ կառավարությունը չի ներմուծել սոցիալական ռիսկերի ապահովագրում, այն չի կարող բնակչությունից պահանջել ինչ-որ այլ ռիսկերի ապահովագրություն»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանն Էստոնիայի պաշտպանության միջազգային կենտրոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ Սոբհանի․ Սկզբունքային մոտեցում կա, որը չի փոխվի` ով էլ գա իշխանության Իրանում ու ՀՀ–ում «Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության»,–ասել է նա ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև Բանաձևում հետագծվել է արցախահայության նկատմամբ առանց դրդապատճառի բռնությունը ԵԽ պատգամավորները հայատարարություն են տարածել հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ Նրանք նշել են, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ |