Թուրքիայում ռազմական ինքնաթիռներ կարտադրվեն17 դեկտեմբերի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Անկարայում կայացավ Ռազմական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, որը տևեց մոտավորապես 4 ժամ: Նիստի արդյունքներով հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Վեջդի Գյունյուլը: Նրա խոսքով` արտադրող ընկերություններից իրենց ստացած առաջարկներն անբավարար են ճանաչվել: Բանակցություններն ընկերությունների հետ, Գյունյուլի խոսքով, կշարունակվեն: Նախագծի իրականացման շնորհիվ կբավարարվի նոր ռազմական ինքնաթիռների և մասնավոր ուղղաթիռների պահանջը թուրքական զինված ուժերում: «Մոտ ժամանակներս բանակցություններ կսկսվեն TUSAŞ Թուրքական ավիացիոն-տիեզերական ընկերության հետ` նոր ռազմական և ուսումնական ինքնաթիռների տեսական մշակման համար` 2020 թվականից հետո թուրքական զինված ուժերի պաշարների համալրման նպատակով: Հնարավոր է, որ այս հարցում մենք համագործակցենք Հարավային Կորեայի հետ, սակայն ներկա պահին ծրագրվում է բացառապես հայրենական արտադրանք մշակել»,- ասաց Թուրքիայի պաշտպանության նախարարը, հաղորդում է TRT-Russian-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |