Հայաստանը հանրակրթության ոլորտում կներդնի «Լոգո» համակարգչային ծրագիրը17 դեկտեմբերի 2010 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Logo» ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի լայն աշխարհագրական, անիմացիոն և ծրագրային հնարավորություններ: Փաթեթը նախատեսված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար և հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն) դասավանդման համար: Նման միջավայրում աշակերտը կարող է գրել, նկարել, ստեղծել իր սցենարով գրված մուլտֆիլմ, հորինել երաժշտություն»,-դեկտեմբերի 17-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քվանտ» վարժարանի փոխտնօրեն Մասիս Սարգսյանը: Ըստ նրա, ծրագիրը մատչելի է ինչպես նախադպրոցական հասակի երեխաների, այնպես էլ բուհերի ուսանողների համար: ՀՀ կրթությոն ու գիտության նախարարության և «Քվանտ» վարժարանի ջանքերով ավարտվել է միջավայրի տեղայնացման առաջին փուլը: 2010թ. մայիսին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո» համակարգչային ուսումնական միջավայրի ներդրման վերաբերյալ: Ըստ այդ որոշման, չորս ուսումնական տարում նախատեսվում է ձեռք բերել «Լոգո» համակարգչային ուսումնական միջավայրը, տեղայնացնել այն, կատարել ինֆորմատիկայի առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակում, ինչպես նաև մշակել համապատասխան ուսումնական նյութեր, կատարել ուսուցիչների վերապատրաստում և սկսել ծրագրի զանգվածային ներդրումը ՀՀ դպրոցներում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |