«Նաիրիտի» ղեկավարությունը 65%-ով մարել է իր աշխատակիցների աշխատավարձերի կուտակված պարտքը

PanARMENIAN.Net - Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի ղեկավարությունը Հայաստանի նախագահի հանձնարարականի համաձայն 65%-ով մարել է իր աշխատակիցների նկատմամբ կուտակած աշխատավարձերի պարտքը: Այդ մասին հաղորդում է գործարանի մամլո ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատավարձի գծով պարտքի մնացած մասը կմարվի հաջորդ շաբաթվա ընթացքում:

Նշենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն նոյեմբերի 18-ին իր աշխատակիցներին վճարեց մեկ ամսվա աշխատավարձը` համաձայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 12-ի հանձնարարականի: Ընդ որում` նախագահի հանձնարարականի համաձայն, պարտքի մնացած մասը պետք է մարվի հաջորդ ամսվա ընթացքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---