Ջուլիան Ասանժը խոստանում է շարունակել գաղտնի փաստաթղթերի հրապարակումը WikiLeaks-ում17 դեկտեմբերի 2010 - 20:12 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks աղմկահարույց կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ իրեն վարկաբեկելու քարոզարշավ է սկսվել: Ըստ նրա, սեռական բնույթի հանցագործության համար նրան Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու փորձը ևս այս արշավի մաս է կազմում: «Ես զգում եմ, որ այս ամենում բախվել են մի շարք անձնական, ներքին և միջազգային բնույթի շահեր: Դա չի կարող տագնապ չառաջացնել»,-ասել է Ասանժը: Նա հերքում է իր հասցեին արված բոլոր մեղադրանքները: Դուրս գալով Լոնդոնի բանտից նա խոստացավ, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակումն իր կայքում կշարունակվի: Ասանժը հայտարարեց նաև, որ WikiLeaks-ը 50 հազար դոլար է հատկացրել Բրեդլի Մենինգի փաստաբաններին վճարելու համար: Մենինգը ԱՄՆ բանակի զինծառայող է, որին մեղադրում են գաղտնի փաստաթղթերը կայքին հանձնելու համար: Դեկտեմբերի 16-ին Ասանժը ազատ արձակվեց Լոնդոնի բարձր դատարանի՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու որոշման հիման վրա: Այժմ Ասանժը գտնվում է իր կողմնակիցներից մեկի՝ լրագրող Վոեն Սմիթի ընտանեկան ագարակում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |