ԱՄՆ-ի ադրբեջանցիները «պատերազմ են հայտարարել» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը18 դեկտեմբերի 2010 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքը «արշավ է սկսել» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղաասպանության մասին 252 բանաձևի ընդունման դեմ: ԱՄՆ ադրբեջանցիների ցանցը (USAN) այդ առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ «այդ բանաձևի նախագիծը չի նպաստի խաղաղությանն ու կայունությանը աշխարհի ոչ մի կետում, հակառակը, կավելացնի լարվածությունը, կվատթարացնի ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները: Այդ նախագիծը լուրջ վնաս է հասցնում Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Անատոլիայում և Միջին Արևելքում»,-գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը առաջիկա 48 ժամում կարող է քննարկվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, նախօրեին PanARMENIAN.Net ի թղթակցին էր հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձնաժմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Ըստ նրա, ANCA-ն կոչ է անում ԱՄՆ հայերին զանգահարել իրենց կոնգրեսականներին և պահանջել նրանցից «կողմ» քվեարկել 252 բանաձևին: Հիշեցնենք, որ ԱՀԴՀ-ն, ինչպես նաև շոու-բիզնեսի ծագումով հայ հայտնի ներկայացուցիչներ ակցիա են նախաձեռնել` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ անելով քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը նախքան ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ գումարման աշխատանքների ավարտը: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |