Հայաստանը մտադիր է ներդաշնակեցնել ազգային չափանիշները միջազգային ստանդարտների հետ18 դեկտեմբերի 2010 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը դեկտեմբերի 18-ին Երևանում ներկայացրեց ինստիտուտի 2011-2015 թթ նոր ստանդարտների ծրագիրն, ուղղված տեղական արտադրողին, որը կօգնի տեղ գտնել եվրոպական շուկայում: Ծրագիրն ընդգրկում է էկոնոմիկայի բոլոր ոլորտները, այդ թվում ՏՏ ոլորտը, գազամատակարարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, շինարարության, ճանապարհային տրանսպորտի, բանկային ու ֆինանսական ոլորները: Ենոք Ազարյանը նշել է, որ ծրագրի նպատակն է վերացնել առևտրում առկա պատնեշները և կատարել միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունները: Առավել ևս, որ ըստ ԱՀԿ-ի պահանջների ազգային ստանդարտների 60-70 տոկոսը պետք է ներդաշնակեցվի միջազգային չափանիշների հետ: Նա հավելել է, որ այսօրվա դրությամբ երկրում գործում է 18 000 չափանիշ, որոնցից 2000-ի գործողությունը կասեցվել էր, քանի որ դրանք չէին համապատասխանում «առաջ ընթացող ինովացիոն աշխարհին»: «2011-2015 թթ Հայաստանի ազգային ստանդարտների ներդաշնակեցման ռազմավարական ծրագրով» նախատեսվում է նոր 660 չափանիշների ներդրում:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |