Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը խստորեն նախազգուշացրել է քրդական լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ ցանկացողներին18 դեկտեմբերի 2010 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը խիստ նախազգուշացրել է քրդական լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ ցանկացողներին: Գլխավոր շտաբի վեբ-կայքում զետեղված նախազգուշացման մեջ հիշատակվում է Սահմանադրության 3-րդ հոդվածը, որի համաձայն «Թուրքական պետությունը, երկիրն ու ազգը միասնական են ու անբաժան: Պետական լեզուն թուրքերենն է»: Բացի այդ, Գլխավոր շտաբը հավաստիացնում է, որ մտահոգությամբ է հետևում հանրության շրջանում երկրորդ պետական լեզվի մասին քննարկումներին, որոնք կարող են հանգեցնել թուրքական պետության հիմնադրման ու կառուցվածքի փիլիսոփայության արմատական փոփոխման: «Թուրքիայի զինված ուժերը միշտ սատարել են և կսատարեն թուրքական պետության անկախությանն ու ամբողջականությանը, ժողովրդավարությանն ու հանրապետությանը, ժողովրդական, միատարր ու աշխարհիկ պետությանը»,-ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |