ՀՀ նախագահ. Պատերազմի դեպքում Ադրբեջանի քարոզչական փուչիկը միանգամից կպայթեր18 դեկտեմբերի 2010 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը հայտնի է: «Ադրբեջանում արհեստականորեն սնուցվում է մի առասպել, ըստ որի` հայկական կողմը թույլ է, իսկ ադրբեջանականը` շատ ուժեղ: Թվում է, թե նման պատկերացումը վտանգավոր չէ, որովհետև չի արտացոլում իրականությունը: Բայց մենք գիտենք, որ ժամանակին պատերազմը նոր ուժով բորբոքվում էր հենց այն պահերին, երբ կար Հայաստանի և Արցախի ուժերի թերագնահատում: Այդ քարոզչական փուչիկը, իհարկե, միանգամից կպայթեր, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվեր: Բայց մեր խնդիրը պատերազմում հաղթելը չէ, մենք դա արդեն արել ենք: Մեր խնդիրը արդարացի լուծում գտնելն է, որին հասնելու ճանապարհի հարցում միակարծիք են և այդ մասին հստակ հայտարարել են թե՛ Հայաստանը, թե՛ խնդրի կարգավորման հետ առնչություն ունեցող տերությունները և թե՛ միջազգային ամենահայտնի կազմակերպությունները: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կարևորագույն բոլոր հարթակներում և խնդրի հետ կապ ունեցող բոլոր կողմերին հրապարակավ ներկայացվել է այն եզրագիծը, որից այն կողմ մենք բանակցելու տեղ չունենք»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |