Եվրախորհրդարան. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի19 դեկտեմբերի 2010 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է մեր հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային և նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերջնական կայունության հաստատման համար անհրաժեշտ է լիարժեք երկխոսություն հաստատել հակամարտող բոլոր կողմերի միջև: Բակո Սահակյանն ու Տոմաշ Պորեբան կարևորել են Եվրոպայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում` միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է որակապես նոր լիցք հաղորդել եվրոպական տարբեր կառույցների և Արցախի միջև կապերին: Այս համատեքսում նրանք կարևորել են նաև այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել մեր հանրապետությունում և ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |