Bank of America-ն վճարումներ չի ընդունի WikiLeaks-ից19 դեկտեմբերի 2010 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Bank of America-ն հետևեց մի շարք այլ խոշոր ֆինանսական հաստատությունների օրինակին` դադարեցնելով մշակել WikiLeaks կայքին հասցեագրված դրամական փոխանցումներն ու վճարումները: Ինչպես ասվում է աշխարհի խոշորագույն բանկերից մեկի հայտարարության մեջ, «WikiLeaks-ը, հնարավոր է, վճարումների մշակման` մեր ներքին քաղաքականությանը չհամապատասխանող գործունեությամբ է զբաղվում»: Ի պատասխան WikiLeaks-ն իր կողմնակիցներին կոչ է արել հրաժարվել Bank of America-ի հետ համագործակցությունից: WikiLeaks-ը վերջերս նախազգուշացրել էր մի շարք ամերիկյան բանկերի «ոչ էթիկ պրակտիկաների» մասին վկայող փաստաթղթերի բացահայտման ծրագրերի մասին, և այդ կապակցությամբ վարկած կար, որ ամերիկյան դիվանագիտական նամակագրության մեջ կարող է հիշատակվել նաև Bank of America-ն: Ավելի վաղ WikiLeaks-ի հասցեին ուղղված նվիրատվությունների փոխանցումները դադարեցրել էին Visa, Mastercard, Paypal և մի շարք այլ վճարման համակարգեր: Այդ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ WikiLeaks-ը, համագործակցելով մի շարք առաջատար համաշխարհային ԶԼՄ-ների հետ, սկսեց հրապարակել ամերիկյան դիվանագետների` իր տնօրինության տակ հայտնված հազարավոր գաղտնի գրություններ, հաղորդում է BBC-ն: Կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում. նրա հանձնումը պահանջում է Շվեդիան, որտեղ 39-ամյա ավստրալիացին մեղադրվում է երկու կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ: Այս շաբաթ Ասանժը, որը պնդում է իր անմեղության հարցում, ազատ է արձակվել գրավի դիմաց: Նրա խոսքով` Շվեդիայի դատարանին կարող են հաջորդել նրան ԱՄՆ-ին հանձնելու փորձերը, որտեղ նրա և նրա վեբ-կայքի դեմ «ագրեսիվ» և «անօրինական» հետաքննություն է ընթանում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |