2011 թվականին Նիժնի Նովգորոդում կօծվի Ամենափրկիչ հայկական եկեղեցին19 դեկտեմբերի 2010 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Նիժնի Նովգորոդում 2011 թվականին կօծվի Ամենափրկիչ հայկական եկեղեցին: Քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Շահնազարյանի խոսքով` 2010 թվականին եկեղեցու հիմնական շինարարական աշխատանքները կատարվել են: Մնում են միայն ներքին հարդարման աշխատանքները, փոքր վարչական շենքի կառուցումն ու տարածքի բարեկարգումը, որոնք նախատեսվում է ավարտել 2011 թվականի ամռան վերջին կամ աշնանը: Դրանով շինարարության առաջին փուլը կավարտվի: Երկրորդ փուլը, որը նախատեսում է վարչա-ուսումնական մասնաշենքերի կառուցում, ծրագրվում է 2012-2015 թվականներին: Նիժնի Նովգորոդում Փրկչի եկեղեցու շինարարությունը սկսվել է 2008 թվականի դեկտեմբերին: 2008 թվականի դեկտեմբերի 24-ին կայացավ հիմքի օծումն ու առաջին քարի հիմնադրումը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսական թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի կողմից: Եկեղեցու շինարարությունը ծրագրվում էր ավարտել 2010 թվականին: Սակայն ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով օբյեկտի հանձնման ժամկետները տեղափոխվեցին 2011թ., հաղորդում է «Նիժնի Նովգորոդի հայերը» պորտալը: Նիժնի Նովգորոդում` տեղի տոնավաճառի տեղում, 1828 թվականից ի վեր կանգնած է եղել հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցվել էր ճարտարապետ Լեյերի նախագծով` ցարական գանձապետարանի գումարներով, և որը կանգուն մնաց մոտ 100 տարի, ապա ինչպես շատ այլ եկեղեցիներ, քանդվեց 20-րդ դարի 30-ական թվականներին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |