Բելառուսիայում նախագահի ընտրություններ են ընթանում

Բելառուսիայում նախագահի ընտրություններ են ընթանում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Բելառուսիայում նախագահ են ընտրում: Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը, քվեարկության ընտրատարածքները բացվել են տեղական ժամանակով 08:00-ին: Բելառուսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաղորդել են, որ ընտրողների 23,1%-ը վաղաժամկետ է քվեարկել:

Ընտրություններին մասնակցում են 10 թեկնածուներ, այդ թվում` պետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա իր թեկնածությունն առաջադրում է չորրորդ ժամկետի համար:

Քվեարկությունը կտևի մինչև տեղական ժամանակով 20:00: Ընտրությունները կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակցեն գրանցված ընտրողների 50%-ից ավելին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---