Բայդեն. ԱՄՆ Արդարադատության նախարարությունը փորձում է կասեցնել WikiLeaks-ի գործողությունները20 դեկտեմբերի 2010 - 09:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ արդարադատության նախարարությունը փորձում է կասեցնել WikiLeaks-ի կողմից նոր ամերիկյան գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: Այդ մասին NBS հեռուստաալիքում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, սակայն չի հայտնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու: Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ WikiLeaks-ի հրապարակումները լուրջ վնաս են հասցրել և վտանգ են ներկայացնում շատ մարդկանց կարիերայի և կյանքի համար ողջ աշխարհում: Նրա կարծիքով, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործողությունենրը կարելի է անվանել ահաբեկչություն առաջատար տեխնոլոգիաների ոլորտում: Այս շաբաթ Ասանժը Լոնդոնի դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Նրա էքստրադիցիային փորձում են հասնել Շվեդիայի իշխանությունները, որտեղ նա մեղադրվում է սեռական բռնությունների մեջ:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |