Երևանի նորընտիր քաղաքապետը երդվել է արդարացնել մայրաքաղաքի բնակիչների սպասելիքները20 դեկտեմբերի 2010 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել մայրաքաղաքի նորընտիր՝ 53-րդ քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Կարեն Կարապետյանը հանդիսավոր կերպով երդվել է պահպանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները, կատարել Երևանի Ավագանու խորհրդի որոշումները, ազնիվ և բարեխղճորեն կատարել քաղաքապետի պարտականությունները, նպաստել մայրաքաղաքի բարգավաճմանը և գործել ի շահ երևանցիների: Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը ներկա էր արարողությանը, հաջողություն է մաղթել Կարեն Կարապետյանին նոր ստանձնած պաշտոնում: Նա հույս է հայտնել, որ նորընտիր քաղաքապետը կարդարացնի մայրաքաղաքի բնակիչների սպասելիքները: Դեկտեմբերի 14-ին Երևանի Ավագանին իր արտահերթ նիստում 50 «կողմ» և 1 «դեմ»« ձայների հարաբերակցությամբ ՀՀԿ թեկնածու Կարեն Կարապետյանին ընտրեց Երևանի քաղաքապետ: Դեկտեմբերի 8-ին ՀՀ նախագահի արարողակարգային ծառայության աշխատակցի հետ միջադեպի արդյունքում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին |