Դավիթ Նալբանդյան. Ես չէի ցանկանա ավարտել իմ կարիերան՝ չնվաճելով Դևիսի գավաթը

Դավիթ Նալբանդյան. Ես չէի ցանկանա ավարտել իմ կարիերան՝ չնվաճելով Դևիսի գավաթը

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը դեկտեմբերի 19-ին դարձավ Peugeot Argentina Tennis Cup-2010 հաղթողը, խոստովանել է, որ չէր ցանկանա ավարտել իր կարիերան՝ չնվաճելով Դևիսի գավաթը:

«Ես չէր ցանկանա ավարտել իմ կարիերան՝ չնվաճելով Դևիսի գավաթը իմ հավաքականի կազմում, Սերբիայի հավաքականի հետ խաղում մենք կարող էինք պարտադրել մեր խաղը, եթե ես և Դել Պոտրոն լավ մարզավիճակում լինեինք »,-մեջբերում է Նալբանդյանի խոսքերը gotennis.ru-ն:

Ըստ Նալբանդյանի, նա միշտ ուրախությամբ է հանդես գալիս Արգենտինայի հավաքականի կազմում, ինչը մեծ պատիվ ու պատասխանատվություն է իր համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---