Մոսկվայում փոխհրաձգությունից հետո, որի արդյունքում միլիցիոները սպանել է մի կովկասցու, հայտնաբերվել է ատրճանակ ու երկու հայկական անձնագիր20 դեկտեմբերի 2010 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում քաղաքի արևմուտքում փոխհրաձգության փաստի առնչությամբ պարեկապահակային ծառայության ու երեք կովկասցիների միջև, որի ընթացքում մեկը սպանվել է: Ինչպես «Ինտերֆաքսին» է հայտնել քննությանը մոտ կանգնած աղբյուրը, փոխհրաձգության վայրում հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» պնեվմատիկ ատրճանակ, ինչպես նաև դիմակ: ՌԲԿ-ի տվյալներով, բակերից մեկում միլիցիոներները գտել են նաև ՎԱԶ-2106 ավտոմեքենա աշխատող շարժիչով: Մեքենայում եղել են Հայաստանի երկու քաղաքացիների անձնագրեր և ավտոմեքենայի լիազորագիր նույնպես ՀՀ քաղաքացու անունով: Նրանց անձերը ճշտվում են: Ինչպես ասվել է ավելի վաղ, միլիցիոներները հրաձգություն են սկսել այն ժամանակ, երբ կովկասցիները փորձել են կողոպտել դրամ փոխադրողներին: Ինչպես նշել է ՆԳՆ պետ, միլիցիայի գեներալ-մայոր Ալեքսեյ Լաուշկինը, միլիցիայի աշխատակիցները կանխել են հարձակումը: Ըստ գեներալի, երեք անհայտները Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից են: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |