Էդուարդ Շարմազանով. 2010թ. Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում ամրապնդվեցին20 դեկտեմբերի 2010 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը 2010թ. բավականին հագեցած էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, 2010թ. Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում ամրապնդվեցին: Նա կարևորել է ՄԽ համանախագահ երկրների, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնգակողմ հայտարարությունը, որ ընդունվեց դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում: «Կարևոր է, որ հայտարարության մեջ նշված է, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անխախտելի է, ավելին, հայտարարության մեջ առաջին անգամ նշվում է ՄԱԿ-ի խարտիան, ինչը շատ կարևոր է»,-ասել Շարմազանովը՝ հավելելով, որ Հայաստանն այս հարցում որոշակի հաջողության է հասել: Նա նշեց, որ Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման հարցում համընկնում են: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Շարմազանովն ասել է, որ երկիրն արդեն բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: «Հարաբերությունները երկու երկրների միջև պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Մենք թույլ չենք տա որևէ մեկին խոսել Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով»,-ասել է նա: Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում ՄԽ համանախագահ երկրների, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ընդունեցին հնգակողմ հայտարարություն, որտեղ կողմերը համաձայնվում են, որ հարկավոր է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |