Եթե կառավարությունն անհրաժեշտ համարի, Հայաստանի կրթության նախարարը պատրաստ է հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե երկրի կառավարությունը դա անհրաժեշտ համարի: Այդ մասին ինքը` նախարարը հայտնեց դեկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

«Ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոր չափանիշներ հնչեցրեց, որոնց պետք է համապատասխանեն պաշտոնատար անձինք: Եթե երկրի ղեկավարությունը համարի, որ ես չեմ համապատասխանում այդ չափանիշներին, ես պատրաստ եմ հրաժարական տալ»,- նշեց նա:

Նախարարը հրաժարվեց գնահատական տալ սեփական գործունեությունը` ընդգծելով, որ դա հասարակության գործն է:

Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանի կառավարության մեջ մի շարք կադրային փոփոխություններ տեղի ունեցան: Պաշտոնից ազատվեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, որին այդ պաշտոնում փոխարինեց սահմանադրական իրավունքի գծով փորձագետ Հրայր Թովմասյանը: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի փոխարեն նշանակվեց ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը: Իսկ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրեց Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---