Էրդողանը նամակ է հղել Օբամային ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության կապակցությամբ20 դեկտեմբերի 2010 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վաղը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հնարավոր քվեարկության կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ Անկարան հույս ունի, որ ԱՄՆ նախագահն այս անգամ ևս խելամտություն կցուցաբերի 252 բանաձևի հարցում: «Մենք գիտենք, որ վաղը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հնարավոր է, այդ բանաձևի շուրջ քվեարկություն կայանա: Իմանալով այդ մասին` մենք` մասնավորապես դեսպանը Վաշինգտոնում, ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ քայլերը: «Մենք այսուհետ թույլ չենք տա, որպեսզի նման բանաձևերը «դամոկլեսյան սրի» պես կախվեն թուրք-ամերիկյան հարաբերությունների գլխավերևում»,- ասել է Դավութօղլուն, գրում է թուրքական Milliyet թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |