Իրաքի քրիստոնեական եկեղեցիները կշրջապատվեն երեքմետրանոց պարիսպով21 դեկտեմբերի 2010 - 09:29 AMT PanARMENIAN.Net - Բաղդադի և Մոսուլի քրիստոնեական եկեղեցիները մոտ ժամանակները կառավարության որոշմամբ շրջապատվելու են երեքմետրանոց քարե պարիսպով, հաղորդում է KAI գործակալությունը: Իրաքի կառավարությունը հուսով է, որ վերջերս քրիստոնյաների դեմ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո ձեռնարկված միջոցառումները նպաստելու են երկրում քրիստոնյաների հետապնդումների կանխարգելմանը: Հիմա քրիստոնեական եկեղեցիներ կարելի է մտնել միայն հսկիչ-անցումային կետերի միջոցով: Այս տարի, հաշվի առնելով ահաբեկչական սպառնալիքը, Քրիստոսի ծնունդը նշվելու է միայն այն եկեղեցիներում, որոնք վերցվում են իրավապահ մարմինների հսկողության տակ: Փորձագետների կարծիքով, եկեղեցիների շուրջ պատերն արտահայտում են քրիստոնյաներին պաշտպանելու իշխանությունների ակտիվ դիրքորոշումը և ձգտումը` նրանց արտահոսքն Իրաքից կանխելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |