ՏԱՐԲԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՆՇՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ26 մայիսի 2003 - 00:50 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրարշավին մասնակցող տարբեր քաղաքական ուժերի կողմից արդեն նշվել են այսօր Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրական օրենսդրության մի շարք խախտումներ: Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը տեղեկացրել է, որ 22-րդ ընտրատեղամասում արձանագրվել է ՀՅԴ-ի կողմից թեկնածուի վստահված անձանց աշխատանքը խոչընդոտող փաստ: Թավուշի մարզի Չամբարակ գյուղում տեղակայված 33-րդ ընտրատեղամասում արձանագրվել է փաստ, երբ զինծառայողների քվեաթերթիկները լրացված են եղել ուրիշ թանաքով, այլ ոչ թե այն գրիչներով, որոնք նախատեսված են քվեարկության համար, ընդ որում ՀՅԴ ներկայացուցիչներին հաջողվել է պարզել, որ զինծառայողները քվեարկել են Հանրապետական կուսակցության օգտին: Վարդենիսում նշվել է բաց քվեարկության փաստ: ՀՅԴ-ի շտաբում Արարատի մարզից ստացվել է ահազանգ, որ 22-րդ ընտրատարածքում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը խանգարում է քվեարկության ընթացքին` սպառնալով ընտրական հանձնաժողովների անդամներին - վստահված անձանց: Բոլոր նշված փաստերի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկված է Հայաստանի ԿԸՀ, նշել է Վարդանյանը: Իսկ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբում 14.00-ի դրությամբ արձանագրվել է ընտրական օրենսդրության ավելի քան 50 խախտում: Ամենացայտունը` ընտրողների ձայների բացահայտ կաշառքն է: Մասնավորապես, 13-րդ ընտրատարածքում գտնվող թիվ 0296 տեղամասում ընտրական հանձնաժողովի ղեկավարը ընտրությունների նախօրեին փոխարեն ընտրաթերթիկները փակեր չհրկիզվող պահարանում` տարել էր իր տուն, ինչը համարվում է օրենքի կոպիտ խախտում: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |