Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Ջեֆրի Ռոբերտսոնը դարձել է Ջուլիան Ասանժի փաստաբանըPanARMENIAN.Net - ՄԱԿ նախկին դատավոր, բրիտանացի փաստաբան, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կողմնակից Ջեֆրի Ռոբերտսոնը դարձել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանը: Ռոբերտսոնն ընդհատել է արձակուրդն Ավստրալիայում և վերադարձել Լոնդոն` WikiLeaks-ի հիմնադիրի շահերը պաշտպանելու համար, որին մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Երկար տարիների ընթացքում Ջեֆրի Ռոբերտսոնն ուսումնասիրել և ապացույցներ է հավաքել Հայոց ցեղասպանության մասին: Մեծ Բրիտանիայի հայ համայնքի խնդրանքով անցյալ տարի Ռոբերտսոնը հրապարակել է իրավաբանական եզրակացություն, որում ասվում է, որ 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը եղել է Հայոց ցեղասպանություն, հաղորդում է RFE/RL-ը:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |