Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբան կարող է համալրել Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դժգոհություն է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբայի` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ:

Եվրախորհրդարանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ բանաձևեր է ընդունում, սակայն այդ խորհրդարանի անդամն առանց համապատասխան համաձայնեցման այց է կատարել Լեռնային Ղարաբաղ` դրանով իսկ խախտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երեքշաբթի օրը կայացած նիստում նշել է խոսնակ Օքթայ Ասադովը:

Եվրախորհրդարանի ներկայացուցչի այցը Լեռնային Ղարաբաղ կարող է բացասաբար անդրադառնալ այդ կառույցի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա, ասել է Ասադովը:

Այդ միջոցին «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար, Միլի Մեջլիսի պատգամավոր Ալի Ահմեդովը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ այցելելու ռեժիմը կարգավորող օրենքի ընդունման մասին առաջարկով` բողոք հայտնելով Եվրախորհրդարանի ներկայացուցչի կողմից Լեռնային Ղարաբաղ կատարած այցի դեմ:

Պատգամավոր Գանիրա Փաշաևան իր հերթին սատարել է այդ գաղափարը` առաջարկելով օտար պետությունների` տարածքային ամբողջականությունը խախտող քաղաքացիներին «անցանկալի անձ» հայտարարել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---