Բաքվի ռազմական բյուջեի աճը մտահոգում է ՀԱՊԿ-ին

Բաքվի ռազմական բյուջեի աճը մտահոգում է ՀԱՊԿ-ին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն մտահոգված է Ադրբեջանի ռազմական բյուջեի անհամաչափ աճով»«-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովում:

Ինչպես նշել է Բորդյուժան, Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, որը գտնվում է «մշտական տեղեկատվական ճնշման տակ»: «Կայունացմանը այդ տարածաշրջանում չի նպաստում նաև Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը, հակառուսական հիստերիայի բորբոքմանն ուղղված նրա հակառուսական ակցիաները, ինչպես նաև ռազմական ներուժը վերականգնելու նրա ձեռնարկած միջոցները առաջատար արևմտյան երկրների աջակցությամբ»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Բացի այդ, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, «ապակայունացնող ազդեցություն են թողնում տարածաշրջանի իրավիճակի վրա նաև իրադարձությունները Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, ծայրահեղականության դրսևորումները Դաղստանում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Կարաչաևո-Չերքեսիայում և Չեչնիայում», հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---