Դավիթ Բաբայան. 2011թ. հիմնական նպատակը Ղարաբաղի հարցում լինելու է ստատուս քվոյի պահպանումը

Դավիթ Բաբայան. 2011թ. հիմնական նպատակը Ղարաբաղի հարցում լինելու է ստատուս քվոյի պահպանումը

PanARMENIAN.Net - 2010թ. արտաքին քաղաքականության տեսակետից բավականին ակտիվ տարի էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, չնայած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բազմաթիվ հանդիպումներին, ղարաբաղյան հակամարտության քննարկումը գագաթնաժողովների շրջանակներում կոնկրետ արդյունք չտվեց: Նա նշել է, որ տվյալ պահի դրությամբ կարևորը ստատուս քվոյի պահպանումն է հակամարտության գոտում: «Եթե այդ տեսակետից մոտենանք ղարաբաղյան կարգավորմանը, ապա հարցը վաղուց արդեն լուծված է, ուղղակի հարկավոր է պահպանել այն, ինչ կա»,-ասել է Բաբայանը՝ հավելելով, որ դա է ամենաիրատեսական մոտեցումը:

Բաբայանն անդրադարձել է նաև դիվերսիոն հարձակումներին և հրադադարի ռեժիմի խախտմանը Ադրբեջանի կողմից՝ասելով, որ այս տարի Բաքուն հասավ գագաթնակետին: Մասնավորապես, նա նշել է, որ ադրբեջանական կողմը բավականին լկտի կերպով էր խախտում հրադադարի ռեժիմը, մասնավորապես, հակամարտության կարգավորմանը նվիրված որևէ կարևոր հանդիպումից առաջ կամ հետո:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման զարգացումներին 2011թ.՝ Բաբայանը նշել է, որ կարևոր իրադարձություններ չի ակնկալում 2011թ.: «Հավանաբար, իրավիճակը նման կլինի 2010թ. իրավիճակին, այսինքն հիմնական նպատակը լինելու է ստատուս քվոյի պահպանումը»,-ասել է Դավիթ Բաբայանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---