Կրասնոդարում ձերբակալվել է հայ պատանու վրա հարձակվողներից մեկը22 դեկտեմբերի 2010 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարում ձերբակալվել է 16-ամյա հայ պատանի Բագրատ Ասատրյանի վրա դեկտեմբերի 13-ին հարձակվողներից մեկը: Այդ մասին դեկտեմբերի 21-ին ասվել է Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի հանդիպմանը Կուբանի մայրաքաղաքում գործող ազգային-մշակութային միավորումների ղեկավարների հետ: Հանդիպմանը Կրասնոդարի ՆԳՎ պետ Ալեքսանդր Սեմյոնովը հայտնել է նաև, որ բացի 18-ամյա հանցագործից, որը դանակի հարվածներ է հասցրել տուժածին և արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել, պարզվել են Բագրատ Ասատրյանին ծեծի ենթարկած անձանցից ևս 12-ը: Բոլորը 18-22 տարեկան քոլեջի ուսանողներ են կամ գործազուրկներ: Քննության կողմից մշակվող հիմնական վարկածը ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործությունն է, հաղորդում է «Երկրամաս» թերթը: «Ազգամիջյան թշնամանքի թեման Կրասնոդարում պետք է հատուկ հսկողության տակ լինի»,-ասել է Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովը՝ ընդգծելով, որ իրավիճակը քաղաքում անմիջական կապ ունի երկրում տիրող իրավիճակի հետ: Դեկտեմբերի 13-ին Կրասնոդարի կենտրոնում հարձակում է կատարվել է 16-ամյա Բագրատ Ասատրյանի վրա, որը ՌԴ քաղաքացի է: Նա ստացել է դանակի 12 հարված, լրջորեն վնասված են թոքերը: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |