Սպիտակի երկրաշարժից տուժած շուրջ 7000 հայ ընտանիքներ մինչև 2013թ. կապահովվեն բնակարաններով![]() ![]() PanARMENIAN.Net - «Մենք կլուծենք մեր առջև դրված խնդիրը՝ ավարտել բնակարանաշինությունը աղետի գոտում մինչև 2013 թվականը, սակայն կացարաններով ապահովման խնդիրը դեռ լիովին չի լուծվել»,-ասել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները: Չնայած նրան, որ մինչ այդ կկառուցվի 6500-7000 բնակարան, այնուամենայնիվ, անհրաժեշտ է նաև առանձնատներ կառուցել շուրջ 3000 գյուղաբնակների համար: Ինչպես ասել է նախարարը, տարվա ընթացքում լուծվել է 1570 ընտանիքների բնակարանային խնդիրը, այդ թվում Գյումրիում բնակարաններ են ստացել 1056 ընտանիքներ, Սպիտակում՝ 165 ընտանիք, Լոռու մարզում՝ 303 ընտանիք և ևս 42 ընտանիք Ստեփանավանում: Նախարարն ասեց նաև, որ 2009-10թթ. սկսվել է 3 688 բնակարանների շինարարությունը: Ինչ վերաբերում է 2011թ. ծրագրերին, ապա Վարդան Վարդանյանն ասել է, որ Սպիտակում, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև նախատեսվում է ավատել 38 բազմաբնակարանային շնեքերի (1756 բնակարան) շինարարությունը, որը սկսվել էր 2010թ.: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |