Արթուր Աբրահամը կարող է զրկվել մարզչից22 դեկտեմբերի 2010 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Ուլի Վեգներն ու միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարող են դադարեցնել համագործակցությունը: Ըստ Վեգների, Աբրահամը չի կարողանում համարժեք գնահատել իր վերջին մենամարտը, որտեղ ջախջախիչ պարտություն կրեց բրիտանացի Կարլ Ֆրոչից: Վեգները նշել է, որ եթե Աբրահամը չվերաիմաստավորի իր վերաբերմունքը թիմին և չընդունի իր թերությունները, ապա հետագա համագործակցությունը կորցնում է իմաստը: «Աբրահամը շատ մեծամիտ է և չի կարողանում իրատեսորեն գնահատել իրեն: Նա միայն մյուսների սխալներն է որոնում, սակայն պետք է առաջին հերթին ազնիվ լինի ինքն իր առջև: Ողջ թիմին մեղադրելու փոխարեն, նա պետք է մոռանա անհաջողությունների մասին և կենտրոնանա ծանր աշխատանքի վրա, հակառակ դեպքում իմաստ չունի նրա հետ աշխատել»,-ասել է Վեգները, հաղորդում է box-club.ru-ն: Վեգները խոստովանել է, որ այլևս ազդեցություն չունի բռնցքամարտիկի վրա, և մենամարտից հետո «վախկոտ» անվանեց նրան: «Արթուրի պարտությունից հետո ես նրա հետ առանձին դեռ չեմ խոսել: Միայն նրա հետ խոսելուց հետո ես ավելի կոնկրետ բան կկարողանամ ասել»: Աբրահամը Super Six-ի հաջորդ մենամարտում կհանդիպի մրցաշարի առաջատար, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ, որը դեռ պարտություն չունի: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |