«Ամերիա» խումբը 18 մլն դրամ է հավաքել հիվանդ երեխաների բուժման համար![]() 22 դեկտեմբերի 2010 - 16:55 AMT PanARMENIAN.Net - «Ամերիա» խումբը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 21-ին կազմակերպել էր բարեգործական միջոցառում` երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք և աճուրդ: Ինչպես հաղորդում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը, միջոցառումը նպատակ ուներ աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններով հիվանդ երեխաներին և նախատեսված էր միջոցառման ողջ հասույթը փոխանցել 13 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման ընթացքում և դրամական օգնության կարիք են զգում: Միջոցառման ընթացքում աճուրդից, նկարների վաճառքից և առանձին գումարների նվիրաբերությունից հավաքագրված գումարը կազմեց 15,871,700 ՀՀ դրամ: Ամերիաբանկը 2011թ. հունվար ամսին կներկայացնի հաշվետվություն նվիրատվություն կատարած անձանց` յուրաքանչյուր երեխային հատկացրած միջոցների, գումարների օգտագործման ուղղությունների և երեխաների բուժման ընթացքի վերաբերյալ: Այսօր նվիրաբերության համար շարունակվում են հեռախոսազանգերը և այցելությունները Ամերիաբանկ: Բոլոր այն անձինք և կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 15700 38410778000 հաշվեհամարին: Զանգահարելով Ամերիաբանկ 561111 հեռախոսահամարով` կարելի է ծանոթանալ 13 երեխայի տվյալներին` հիվանդությունների պատմությանը և բուժման համար անհրաժեշտ գումարների չափին, որոնց օնության համար կազմակերպվել է հիշյալ միջոցառումը: «Ամերիա» խումբը արդեն այս տարի ավելի քան 3,6 մլն ՀՀ դրամ էր փոխանցել չորս երեխայի բուժման համար և որոշում է կայացրել «Ամերիա» խումբը գործընկերների և հաճախորդների ամանորյա ավանդական նվերների համար նախատեսված գումարը ևս օգտագործել այդ նպատակով: Այսօր Հայաստանում մեր օգնության կարիքն է զգում հեմատոլոգիական և քաղցկեղային հիվանդություններով հիվանդ ավելի քան 100 երեխա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |