2010-ի 9 ամսվա ընթացքում Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է 1152 հանցագործություն` կապված թմրանյութերի անօրինական շրջանառության հետ22 դեկտեմբերի 2010 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության թրաֆիկինգի և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ղեկավար Նազարեթ Մնացականյանը և ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը հանդիպել են լրագրողների հետ: Մնացականյանի խոսքերով, 9 ամիսների ընթացքում ոստիկանությունը բացահայտել է թմրանյութերի անօրինական շրջանառության 1152 դեպք: «Քրեական պատասխանատվության է ենթարկվել 605 մարդ, որոնցից երկուսը անչափահաս են, 12-ը` կին, 49-ը` արտասահմանցի, որոնցից 45-ը` Իրանի քաղաքացի: Ցանկանում եմ նշել, որ 2009-ին մենք բացահայտել ենք 826 դեպք, և նման բնույթի հանցագործությունների բացահայտման քանակի աճն ապացուցում է մեր աշխատանքի արդյունավետությունը»,- ասել է Մնացականյանը: Նա նաև նշել է, որ բացահայտվել է 598 հանցագործություն, որոնք համապատասխանում են ՀՀ ՔՕ 226 հոդվածին, և 549 հանցագործություն` ՀՀ ՔՕ 268 հոդվածին: «2009-ին երկրի նախագահը որոշում է ընդունել ստեղծել ազգային ծրագիր, որն արդեն 2010-ի հուլիսին հաստատել է ՀՀ կառավարությունը: Ծրագիրն ուղղված է մեր երկրում թմրամոլների թվի կրճատմանը և թմրանյութերի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտմանը»: Այդ ծրագիրը պետք է իրագործեն 14 գերատեսչություններ»,- ասել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |