Տիգրան Սարգսյան. Հայաստանի ապագան մենք տեսնում ենք որպես գիտելիքահեն հասարակություն և տնտեսություն22 դեկտեմբերի 2010 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ կառավարությունը մի քանի ուղղություններ է նշել ներդրողների համար, և երկրի ապագան մենք տեսնում ենք որպես գիտելիքահեն հասարակություն և տնտեսություն»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԲԿ daily-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, երկիրը չի կարող զարգացնել, օրինակ, մետաղի վրա հիմնված արտադրությունը, ուստի կառավարությունը հիմնվում է մտավոր աշխատանքի վրա: «Դրա համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել կրթության, ինչպես նաև դրա հետ կապված ոլորտների, մասնավորապես, ՏՏ ոլորտի մեջ, որը մեր թիվ մեկ գերակայությունն է: 2009-ին, չնայած լուրջ տնտեսական անկմանը, այդ ոլորտում եղել է 17տոկոս աճ: Երկրում գործում են ավելի քան 200 ընկերություններ արտասահմանյան կապիտալով»,- ասել է վարչապետը; Միաժամանակ նա Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների համար երկրորդ գերակա ուղղությունն անվանել է հումքային պաշարները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ համաշխարհային բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, և ներդրումներ են կատարվոււմ լեռնահանքային հատվածում, օրինակ, մոլիբդենի, որտեղ առկա է արտահանման պոտենցիալ: Նա նաև հավելել է, որ ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ տարբեր գնահատականներով կազմում են 30-50 տոկոս: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |