Տիգրան Սարգսյան. Այն, ինչ Հայաստանն իրագործել է երկար տարիների ընթացքում, Վրաստանը կիրառում է «հեղափոխական» ճանապարհով

Տիգրան Սարգսյան. Այն, ինչ Հայաստանն իրագործել է երկար տարիների ընթացքում, Վրաստանը կիրառում է «հեղափոխական» ճանապարհով

PanARMENIAN.Net - Հայաստանում ֆինանսական հատվածի 50 տոկոսը վերահսկում են արտասահմանցիները, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական ՌԲԿ daily-ին տված հարցազրույցում: «Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական դոկտրինները նման են, բոլորը պայմաններ են ստեղծում ներդրողներ ներգրավելու համար: Մենք մշտապես դիտարկումներ ենք անցկանում տնտեսության բաց լինելու, գործեր վարելու հարմարության, մրցունակության ուղղությամբ: Կառավարությունն ընդունել է տնտեսության մեջ տարբեր ոլորտների կատարելագործման ծրագիր, ի տարբերություն Վրաստանի, մենք բարեփոխումներ սկսել ենք ավելի վաղ իրականացնել: Այն, ինչ անցել ենք տարիների ընթացքում, Վրաստանում մտցրել են «հեղափոխության» միջոցով, բայց որոշ բարեփոխումներ պահանջում են տարիներ»,- ասել է վարչապետը: Ինչ վերաբերվում է բիզնեսում հարկային ծանրաբեռնվածությանը, ապա Սարգսյանը նշել է, որ հիմա այն Հայաստանում միջին նշանակություններից ցածր է: Նա հավելել է, որ մակրոտնտեսական ցուցանիշներից երևում է, որ ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը չի գերազանցում 30 տոկոսը: «Այստեղ խոսքը գնում է ընդհանուր հարկային պոտենցիալի, այլ ոչ թե հարկերի հավաքման մասին»,- ասել է վարչապետը:

Նա նաև հաղորդել է, որ ներքին և արտաքին ներդրողների համար պայմանները հավասար են, և այդ դիրքորոշումն ամրագրված է օրենսդրությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---