ԱՀՀ. 252 բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում կարևոր է առաջին հերթին ԱՄՆ վարչակազմի համար

ԱՀՀ. 252 բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում կարևոր է առաջին հերթին ԱՄՆ վարչակազմի համար

PanARMENIAN.Net - Անկախ նրանից, կընդգրկվի Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում և կդրվի քվեարկության այս գումարման Կոնգրեսում թե ոչ, Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) կշարունակի աշխատել կոնգրեսականների հետ ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՀՀ երևանյան գրասենյակի ղեկավար Արմինա Դարբինյանը:

«Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում կարևոր է առաջին հերթին ԱՄՆ վարչակազմի համար: «Ցեղասպանության ճանաչումը հարկավոր է դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում, իսկ ԱՄՆ-ն աշխատում է հանդես գալ որպես առաջատար երկիր այդ ոլորտում»,-ասել է Դարբինյանը:

Նա հավելել է, որ ԱՀՀ-ն դեմ է, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը դառնա քաղաքական սակարկության առարկա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---