Հայաստանի նախագահը ծանոթացել է «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի գործունեությանը22 դեկտեմբերի 2010 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ Երկրի ղեկավարին ներկայացրել են Կապան քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասում ստորերկրյա հանքի կառուցման աշխատանքների, ինչպես նաև ամբողջ հանքավայրի տարածքում իրականացվող երկրաբանա-հետախուզական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ներկայում գործարկման ու տեխնոլոգիան յուրացնելու փուլում է տարեկան 150 հազ. տոննա հանքաքարի վերամշակման արտադրողականությամբ ֆլոտացիոն ֆաբրիկան` համապատասխան թափոնամբարով: Սկսվել է 51 տոկոս պարունակությամբ մոլիբդենի և 25-28 պարունակությամբ պղնձի խտանյութերի թողարկումը: Ներկա արտադրողականությամբ աշխատանքի պայմաններում, տարեկան կթողարկվի մոտ 500 տոննա մոլիբդենի և 2000 տոննա պղնձի խտանյութեր: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հաշվարկված հանքաքարի պաշարները, ըստ Ընկերության ղեկավարության, հնարավորություն կտան առաջիկա մի քանի տարում հանքաքարի հանույթի ու վերամշակման ծավալներն ավելացնել 250-500 հազ. տոննայի չափով` աշխատողների թվաքանակը հասցնելով ավելի քան 500-ի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |