PanARMENIAN.Net-ի կայքն արդեն հասանելի է իրանցի օգտագործողների համարի![]() PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի կայքն արդեն հասանելի է իրանցի օգտագործողների համար: Ինչպես հայտնել են գործակալության թղթակցին Թեհրանի հայ համայնքից, արդեն մի քանի օր գործակալության կայքը նորմալ գործում է Իրանի տարածքում: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, PanARMENIAN.Net ի կայքը մի քանի ամիսների ընթացքում անհասանելի էր իրանցի օգտագործողների համար: Ինչպես այդ ժամանակ PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել էր Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչը, գոյություն ունի բառերի որոշակի կարգ, որոնք օգտագործելիս ցանկացած կայք, անկախ նրանից, թե ինչ ռեսուրսի է պատկանում, արգեկափակվում է իրանցի օգտագործողների համար: Ընդ որում անհայտ է, թե ինչ բառերի է մասին է խոսքը: Այդ ժամանակ իրանցի ինտերնետ-օգտոգործողներին հաջողվել էր www.panarmenian.net կայք մտնել միայն անանուն պրոքսի սերվերների միջոցով: Դեկտեմբերի սկզբին PanARMENIAN.Net ի խմբագրությունը ստացել էր հաղորդագրություն, որի համաձայն մի քանի ամիսների ընթացքում Սիրիայում չի հաջողվում մտնել կայքը, դրա փոխարեն հայտնվում է «Network Error (tcp_error). Operation timed out» սխալը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |