ԱՄՆ Սենատը վավերացրել է Ռուսաստանի հետ կնքված ՌՀՍ մասին պայմանագիրը

ԱՄՆ Սենատը վավերացրել է Ռուսաստանի հետ կնքված ՌՀՍ մասին պայմանագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը ձայների զգալի մեծամասնությամբ 71 «կողմ» 26« դեմ» ձայների հարաբերակցությամբ վավերացրել է ՌԴ-ի հետ կնվքած Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագիրը: Վավերացմանը դեմ են քվեարկել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից շատերը:

Փոխնախագահ Ջո Բայդենը ներկա է գտնվել վավերացմանը և հայտարարել է քվեարկության արդյունքները: «Ներկաների երկու երրորդը կողմ են քվեարկել պայմանագրին, վավերացման մասին բանաձևն ընդունված է»,-հանդիսավոր կերպով հռչակեց փոխնախագահը:

Սպիտակ տանը Բարաք Օբաման հավանություն տվեց Սենատի որոշմանը՝ համարելով դա «ազգային անվտանգության բարձրագույն գերակայություն»:

«Սա ամենանշանակալի պայմանագիրն է սպառազինությունների սահմանափակմամ մասին երկու տասնամյակում: Աշխարհն ավելի անվտանգ կդառնա, եթե մենք և Ռուսաստանը կրճատենք մեր միջուկային արսենալները»,-ասել է Օբաման: Նախագահը հայտարարել է, որ նա կցանկանար աշխարհը ազատ տեսնել միջուկային զենքից: Հանրապետականներն այդ գաղափարը համարեցին պարզամիտ ու վտանգավոր: Ի պատասխան, որոշ դեմոկրատներ հայտարարեցին, որ ահաբեկչության դարաշրջանում միջուկային զենքը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում:

Ըստ նոր պայմանագրի ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջուկային զինանոցները կրճատվում են մեկ երրորդով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---